«Ուրարտուի» 2 ուժեղ խաղացողին կրկին թույլ չեն տվել խաղալ. «Սամարայի» հետ հանդիպմանը չեն մասնակցի![]() 8 հոկտեմբերի 2016 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը Հայաստանի «Ուրարտու» նորակազմ բասկետբոլային ակումբն իր առաջին հանդիպումն էր անցկացրել: Ինչպես խաղից հետո հայտնել էր բասկետբոլի Երևանի նորակազմ «Ուրարտու» թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը, խաղից երկու րոպե առաջ թիմի երեք լավագույն խաղացող Արիզոնա Ռեյդին, Վիկտոր Ուսկովին և Վիկտոր Հովսեփյանին զրկեցին խաղին մասնակցելու իրավունքից: Հայտարարվել էր, որ հայկական ակումբը հանգամանքները պարզելուց հետո միայն կհայտնի տեղի ունեցածի պատճառը: Երևանի «Դինամո» մարզահամալիրում «Ուրարտուն» պարտվել է «Ռյազանին» լրացուցիչ ժամանակում՝ 89:93 ընդհանուր հաշվով: Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը PanARMENIAN.Net ին հայտնեց միջադեպի շուրջ հայտնի դարձած հանգանքները՝ միաժամանակ նշելով, որ հստակ պարզաբանումներ տալ դեռ չեն կարող, քանի որ ընթանում են քննարկումներ կազմակերպիչների հետ: «Մենք խաղից հետո զրուցել ենք ռուսական կողմի հետ, հարցը հետևյալն է. մենք խաղում ենք Ռուսաստանի առաջնությունում, այսինքն այդ երկրի սպորտայի կանոններով, օրենքներով, որոնք ինչ-որ հարցերում, ինչպես պարզվում է, հակասում են մեր օրենքներին: Մեր բոլոր բասկետբոլիստները խաղից առաջ անցել են թղթաբանություն, մեզ որևէ թուղթ նախապես չի եկել այն մասին, թե որոշ մարզիկներ խաղի լիցենզավորում չեն ստացել: Խաղից առաջ միայն հայտնեցին 6 խաղացողին թուլտվություն չտալու մասին, մենք ասացինք, որ այդպես խաղը չի կարող կայանալ: Արդեն խաղից մի քանի րոպե առաջ վերջնականապես որոշեցին՝ այդ երեք խաղացողին թույլ չտալով թիմի կազմ ընդգրկվել: Մեզ համար իրավիճակը շատ բարդ էր, այժմ վերլուծում ենք, աշխատանքներ են տարվում հետագայում այդպիսի խնդիրներից խուսափելու համար, պահանջել ենք ցուցակն այն խաղացողների, ովքեր որևէ խնդիր չունեն արտանոգրման հետ և իրավունք ունեն մասնակցել խաղին: Ցուցակը ստացվել է, և այնտեղ առայժմ բացակայում է 2 խաղացող», - ներկայացրեց Նազարյանը: Նա տեղեկացրեց, որ առաջիկա խաղին, որը կայանալու է Երևանում հոկտեմբերի 9-ին «Սամարայի» հետ, կմասնակցի Արիզոնա Ռեյդը, սակայն Վիկտոր Ուսկովն ու Վիկտոր Հովսեփյանն այդպես էլ թույլտվություն չեն ստացել. նրանք բաց կթողնեն խաղը: Երևանի նորակազմավորված «Ուրարտու» բասկետբոլային ակումբը, որի կորիզը կազում են Հայաստանի հավաքականի խաղացողները, մասնակցում է Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը: Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի 2016/17թթ. խաղարկությանը մասնակցում են 13 ակումբ: Բացի «Ուրարտուից»` մնացած ակումբները ռուսական են: 2016-ի հուլիսին Հայաստանի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |