Ալիև. Ադրբեջանին ստիպում են ճանաչել Ղարաբաղը![]() 8 հոկտեմբերի 2016 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանին ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստում ունեցած իր ելույթում, հայտնում է Haqqin.az-ը: Ըստ նրա, այդ հարցում Ադրբեջանի դեմ ակտիվ արշավ է սկսվել: «Փակ դռների հետևում մեր հանդեպ ճնշում է գործադրվում` ստիպելու համար համաձայնություն տալ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Շատ մանրամասներ մենք չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտության կանոններ: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»,-ասել է Ալիևը: «Արևմտյան մամուլի և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից Ադրբեջանին փնովելու և զրպարտելու քարոզարշավի հիմնական նպատակն է ստիպել մեզ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Քանի դեռ մենք ենք իշխանության ղեկին, իսկ հանրաքվեն ցույց տվեց, որ դա դեռ երկար այդպես կլինի, Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»,-ասել է Իլհամ Ալիևը: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |