Ինչպես քաղաքացուն մոտ պահել գրքին. Մշակույթի նախարարը լուծումներ է փնտրում![]() 8 հոկտեմբերի 2016 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Ի՞նչ է պետք անել որպեսզի գրախանութ այցելելու մշակույթն ավելի ամրանա մեզանում. գրախանութ կատարած հերթական այցի ժամանակ հոկտեմբերի 8-ին հարցը բարձրացրել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Գրափունջ» գրախանութը, որն այցելել էր նախարարը, տարիներ առաջ Երևանում հիմնել են Հրանտ Դինքը և նրա եղբայրները: Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ այն Օքսֆորդի համալսարանի հրատարակչության ներկայացուցիչն է այստեղ: Խոսրով Դինքի ազգական, նկարիչ անիմատոր Վրեժ Քասունին նախարար Արմեն Ամիրյանին և փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանին է ներկայացրել այն հնարավոր ծրագրերը, որոնցով կարելի է մարդկանց հրապուրել դեպի գրախանութ՝ ընթերցումներ, սրճարան կազմակերպելուց մինչև մանուկների համար գրով, նկարչությամբ ու կինոդիտումներով ժամանցի վայր դարձնելը: Արմեն Ամիրյանն առաջարկել է բիզնես մոդել ներկայացնել. «Տեսնենք, թե դա որքանով է մոտ մեր պատկերացմանը՝ քաղաքացուն գրքին մոտ պահելու: Դա կինոդիտումների՞ միջոցով կլինի, նկարչությա՞ն, խաղալիքի՞, սրճարանի՞, դուք որոշեք: Հաշվարկեք, թե ինչ է դրա համար անհրաժեշտ՝ կապեր, հնարավորություններ, աջակցություն, հարկային արտոնություն, գումար, օգնություն, վարկ փոքր բիզնեսի զարգացման համար… Միասին կնայենք, թե նախարարությունն ինչ կարող է անել: Գուցե ինքներս չանենք, մարդ գտնենք, որն օգնի ձեզ: Կազմակերպություն գտնենք, որը կկանգնի ձեր կողքին: Կազմակերպենք դրամահավաք՝ մեր ծրագիրն իրականացնելու համար: Ինքներս գնանք, կամավորների հագուստ հագնենք, արկղերը ձեռքներիս կանգնենք, փող հավաքենք, համաժողովրդական դրամահավաք անենք, ինչո՞ւ չէ, գրքի՛ համար է»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |