Շվեդիայում մտադիր են կանանց ևս բանակ զորակոչել` «ռուսական սպառնալիքի» պատճառով![]() 8 հոկտեմբերի 2016 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Շվեդիան մտադիր է բանակում պարտադիր ծառայություն սահմանել նաև կանանց համար` «ռուսական սպառնալիքի» պատճառով: Այդպիսի համակարգ արդեն գործում է հարևան Նորվեգիայում, և ըստ քաղաքական գործիչների, խառը զորակոչը լավագույն տարբերակն է փոքր երկրների համար ի դեմս մեծ սպառնալիքի, հայտնում է Tjournal-ը The Washington Post-ի վրա հղումով: Կանանց զորակոչի մասին համապատասխան օրենքը կարող է ուժի մեջ մտնել 2017-ին: Ցանկության դեպքում, կանայք և տղամարդիկ կարող են նույն զորանոցում ապրել: Հարցման արդյունքում պարզվել է, որ Շվեդիայի բնակիչների 70 տոկոսը կողմ է, որ կանայք բանակ զորակոչվեն: Խտրականության մասին հարց նույնիսկ չի առաջանում, քանի որ երկրում գենդերային հավասարութուն է: Ըստ փորձագետների, կանանց զորակոչը բանակ եվրոպական երկրներում կապված է ռուսական ռազմական սպառանլիքի մտավախության հետ: Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում հայտարարում են, որ Ռուսաստանին ներխուժման համար ընդամենը մի քանի ժամ կպահանջվի: Շվեդիայում 2010-ին արդեն փորձել են սեռական մոտեցումն անտեսող զորակոչ սահմանել: Սակայն նույն թվին ստիպված եղան չեղարկել որոշումը, քանի որ զինվորական ծառայությունն աշխատավարձի մակարդակով չկարողացավ մրցակցել քաղաքացիականի հետ և կանայք գերադասեցին առավել բարձր աշխատավարձով աշխատել քաղաքացիական մասնագիտություններով: Նորվեգիայում, ինչպես նշում է պարբերականը, զինվորական կանայք երբեմն լքում են ծառայությունը սեռական նկրտումների պատճառով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |