IDeA հիմնադրամը կաջակցի սիրիահայերին Հայաստան տեղափոխելուն![]() 8 հոկտեմբերի 2016 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը տարածել է հայտարարություն, որում տեղեկացնում է՝ ֆինանսական աջակցություն են առաջարկում սիրիահայ փախստականներին Հայաստան տեղափոխելու համար: «Մենք չենք գործում մեկուսացած: Մենք քաջատեղյակ ենք` ինչ է կատարվում մեր շուրջը և աշխարհում ու կրում ենք պատասխանատվություն` մասնակից դառնալու ցավն ու տառապանքը հնարավորինս մեղմելու գործին` որտեղ հնարավոր է: Հետևելով Սիրիայում` մասնավորապես Հալեպում, շարունակվող բռնությանը` մենք պարտավորություն ենք զգում ֆինանսական աջակցություն առաջարկել սիրիահայ փախստականներին Հայաստան տեղափոխելու համար: Այդ նպատակով մենք պատրաստ ենք միավորել ջանքերը աշխարհի տարբեր մասերում գործող այլ կազմակերպությունների և անհատների հետ», - ասված է հայտարարությունում: Նշվում է, որ այս հարցում հիմնադրամին միացել էմի քանի մասնավոր հիմնադրամ և աշխատում են Հայաստանի կառավարության հետ, որպեսզի համոզված լինեն, որ Հայաստան ժամանողները կստանան անհրաժեշտ հիմնական պետական աջակցություն, կկարողանան օրինական ապաստան հայցել Հայաստանում: «Ցեղասպանությանը հաջորդող տարիներին հալեպահայերն էին հայությանն առաջինը փրկության ձեռք մեկնողները: Այսօր նրանք ունեն այդ փրկության կարիքը»: Հոկտեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ Հալեպում ստեղծված դրության պատճառով «ՀԱԼԷՊ» հասարակական կազմակերպությունը ստացել է ավելի քան 600 խնդրագիր Հալեպում բնակվող կարիքավոր և խնդիրների առջև հայտնված սիրիահայերից` օգնելու նրանց տեղափոխվել Հայաստան՝ ձեռք բերելով Լիբանանից դեպի Հայաստան մեկ ուղղությամբ տոմս։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |