Երևանը` աշնանային արձակուրդներին երեխաների հետ ճամփորդությունների համար ռուսաստանցիների նախընտրած 10-ում![]() 10 հոկտեմբերի 2016 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Երևանը աշնանային արձակուրդներին երեխաների հետ ճամփորդող ռուսաստանցի զբոսաշրջիկների առաջին 10-ում է: Այդպիսի տվյալներ է հրապարակել հյուրանոցների որոնման RoomGuru.ru ինտերնետ ծառայությունը: Թոփ 10-ում են` Մինսկը, Վիլնյուսը, Ռիգան, Բաքուն, Տալլինը, Թբիլիսին, Պրահան, Բուդապեշտը, Երևանը և Հելսինկին: Վարկանիշը կազմվել է 2016-ի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը հյուրանոցների որոնման և ամրագրման տվյալների հիման վրա: Ըստ աղբյուրի, ռուս զբոսաշրջիկները երեխաների հետ աշնանային արձակուրդներին Երևան կժամանեն միջինը 2,5 օրով և բնակության համար կվճարեն 50 եվրո 24 ժամվա համար: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանն ընդգրկվել է Ամանորի տոներին ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած քաղաքների առաջին 10-ում: Վարկանիշը հիմնված է 2016-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2017-ի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների որոնման և ամրագրման տվյալների վրա: Ըստ «ՏուրՍտատ» զբոսաշրջային գործակալության, 2016-ին երեխաների հետո ՌԴ-ից ԱՊՀ երկրներ և մերձավոր արտերկիր ճամփորդող զբոսաշրջիկների քանակը 2015-ի համեմատ աճել է 20 տոկոսով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի մայրաքաղաքն ընգրկվել է ռուսաստանցիների աշնանային նախընտրելի ուղևորությունների լավագույն տասնյակում: Վարկանիշը ներկայացվել է ըստ հյուրանոցների և վարձով բնակարանների որոնման և ամրագրման տվյալների 2016-ի նոյեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |