Սուքիասյանն այլևս չի գլխավորի ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը![]() 14 հոկտեմբերի 2016 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել է ՀՖՖ մամուլի քարտուղարությանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան: 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում ՀՀ հավաքականը 4 անընդմեջ պարտություն է կրել: Չեխիայի, Դանիայի, Ռումինիայի և Լեհաստանի հավաքականների հետ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին հաջողվել է գրավել մրցակցի դարպասը միայն մեկ անգամ (Լեհաստանի դեմ խաղում), իսկ բաց են թողել 11 գնդակ: Սուքիասյանը ՀՀ ազգային հավաքականի 2015-ի դեկտեմբերի 10-ին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի միաձայն որոշմամբ: Վարուժան Գարսևանի Սուքիասյանը ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ է: 2015-ի ապրիլի 28-ից Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն էր: Զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը։ 1978-1987-ին խաղացել է Կոտայք ֆուտբոլային ակումբում: Ֆուտբոլիստ Երվանդ Սուքիասյանի եղբայրն է։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |