ՀՀ նախագահ. Հայ-տաջիկական միջպետական հարաբերությունները զարգացնելու դինամիկա կա![]() 14 հոկտեմբերի 2016 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, որը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով: Նախագահականից հայտնում են, որ ՀՀ նախագահը ողջունել է գործընկերոջը մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնել բարեկամական, եղբայրական հարաբերությունները Տաջիկստանի հետ: Նշելով, որ հայ-տաջիկական հարաբերությունների ներկայիս մակարդակը չի համապատասխանում ոչ երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին և ոչ էլ հայ և տաջիկ ժողովուրդների բարեկամությանը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ այդուհանդերձ, միջպետական հարաբերությունները զարգացնելու դինամիկա կա, որն անհրաժեշտ է երկուստեք հետևողականորեն խորացնել ու ամրապնդել: ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանում սիրով սպասում են Էմոմալի Ռահմոնի պաշտոնական այցին, որը համագործակցության նոր և բազմաթիվ պայմանավորվածությունների սկիզբ կհանդիսանա: Տաջիկստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին իր գլխավորած պատվիրակությանը ջերմ հյուրընկալության արժանացնելու համար: Էմոմալի Ռահմոնը նշել է, որ սա իր երրորդ այցն է Հայաստան և հատուկ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից մեկ օր առաջ է ժամանել Երևան, որպեսզի ևս մեկ հնարավորություն ունենա հանդիպելու իր հայ գործընկերոջն ու ընկերոջը, մտքեր փոխանակելու, քննարկելու բոլոր ուղղություններով հայ-տաջիկական երկկողմ գործակցության հեռանկարը: Նա ընդգծել է, որ և՛ ՀԱՊԿ շրջանակներում, և՛ երկկողմ փոխգործակցության զարգացման առումով խոսելու բավականին թեմա կա: Ռահմոնը նշել է նաև, որ իր երկրում ուշադիր հետևում են աշխարհում կատարվող իրադարձություններին, և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նստաշրջանի շրջանակներում, բնականաբար, անդրադարձ կլինի ինչպես միջազգային արդի խնդիրներին, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության հարցերին: Հայաստանի և Տաջիկստանի նախագահները հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկել են երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |