Երևանում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը![]() 14 հոկտեմբերի 2016 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունը ստանձնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է քննարկել Անկախ պետությունների համագործակցության գոտում առկա իրավիճակը, ինչպես նաև՝ կազմակերպության՝ կոլեկտիվ անվտանգության հետագա կատարելագործման հարցերը: ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանում քննարկվելու է մինչև 2025 թվականը հավաքական անվտանգության և ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման ռազմավարությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակի ձևավորման նախագիծը: Նախատեսվում է նաև, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում որոշում կընդունեն գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուի վերաբերյալ: ՀԱԽ նիստին ընդառաջ, Հայաստանի ԱԳՆ-ում տեղի կունենա կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը: ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը,Ռուսաստանը,Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։ ՀԱԽ-ի նստաշրջանին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չեղարկել է այցը Հայաստան: Ղազախական կողմը պաշտոնապես տեղեկացրել է, որ նախագահը մրսածություն ունի և չի կարող մասնակցել ՀԱԽ նիստին: ՀԱԽ նիստին Ղազախստանից կմասնակցի երկրի վարչապետ Բակիջան Սագինտաևը: Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հաշվի առնելով արարողակարգային միջոցառումների ծավալը և նստաշրջանին մասնակցելու նպատակով Կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ժամանումը Հայաստանի Հանրապետություն ՝ հոկտեմբերի 14-ին որոշակի ժամերի դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի որոշ փողոցներում: Հոկտեմբերի 13-ին Երևանում բացվել է սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |