Ազգային կինոկենտրոնի տնօրեն. «Հայակ»-ը հնարավոր է 2017-ին անցկացվի![]() 14 հոկտեմբերի 2016 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Երկու տարվա ընդմիջումից հետո ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությունը նախատեսվում է անցկացնել 2017-ին: «Արդեն երկու տարի է մրցանակաբաշխությունը չի կայանում: Հիմնական խնդիրը ֆինանսավորումն էր: Վերջին պահին հովանավորները հրաժարվում էին: Կարծում եմ՝ հաջորդ տարի կանցկացնենք»,- Panorama.am-ին ասել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Ըստ նրա, մրցույթում կընդգրկվեն 2015, 2016 թվականների ընթացքում նկարահանված ֆիլմերը: Գևորգյանի խոսքով, եթե մշտական հովանավոր ունենան, մրցանակաբաշխությունը կանցկացնեն ամեն տարի: Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը ստեղծվել է ազգային կինոարտադրության խթանման ու զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու, երկրի կինոգործիչներին համախմբելու, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելու, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու նպատակով: «Հայակ» մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2012-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |