Բիթլիսի հայկական եկեղեցին և գերեզմանները գանձախույզների թիրախ են դարձել

Բիթլիսի հայկական եկեղեցին և գերեզմանները գանձախույզների թիրախ են դարձել

PanARMENIAN.Net - Թուրք գանձախույզների նոր թիրախ է դարձել Բիթլիս նահանգի Մուտքի շրջանի Քովանլը գյուղում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին և հարակից հայկական գերեզմանները: Այս մասին տեղեկացրել էԹուրքիայի «Հայ փոքրամասնության միության» նախագահ Ազիզ Դաղջըն:

Նա ասել է, որ եկեղեցու մոտ և գերեզմաններում մինչև 3 մետր խորությամբ հորատումներ են արվել, Timeturk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում նմանատիպ դեպք պատահել էր նաև Սասունի և Մուշի որոշ տարածքներում: Այդ ժամանակ «Հայ փոքրամասնության միություն»-ը դիմել էր դատախազություն:

Ըստ Դաղջըի` գանձախույզնեը թիրախավորել են Բիթլիսում և նրա շրջաններում Թուրքիայի հայ փոքրամասնությանը պատկանող եկեղեցին և գերեզմանները: Նրանք փորձել են, ոսկի կամ պատմական արժեքավոր գտածոներ հայտնաբերել: Դաղջըն պատկան մարմիններին կոչ է արել ձեռրնարկել համապատասան միջոցներ՝ կասեցնելու և կանխելու նմանատիպ վանդալիզմը:

1800-ական թվականներին պատմական Երզնկայում կառուցված Սբ Աստվածածին հայկական եկեղեցին գանձ որոնողների փորած փոսերի պատճառով ավերակի է վերածվել: Մեծ վնաս կրած եկեղեցին պահպանելու համար քայլեր են ձեռնարկվում։ Խնդրի մասին բարձրաձայնել է հարակից գյուղի բնակիչներից Թոլգա Գյուրյունը։Նա նշել է, որ եկեղեցու սրբապատկերները գողացվել էին 5 տարի առաջ, ինչից հետո եկեղեցին իր ուշադրության կենտրոնում է հայտնվել։

2015-ի օգոստոսին հայտնի է դարձել, որ Թուրքիայի տարածքում գտնվող Վանի 250-ամյա հայկական վանական համալիրը՝ Սուրբ Կույսերիմենաստանը, կիսավեր վիճակում է և դարձել է գանձախույզների հերթական թիրախը: Գանձ որոնողների գործողությունների հետևնաքով 2015-ի հունիսին ավերվել է Թուրքիայի ներկայիս Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Քարլըովա գավառից 3 կմ հեռավորության վրա գտնվող Թոքլուլար գյուղի պատմական հայկական եկեղեցին: Ավերված եկեղեցու հայկական անվանումը հավանաբար եղել է «Ակոս եկեղեցի» ու այն մոտ 800 տարվա պատմություն ուներ:

Թուրքիայում անխնամ մնալու հետևանքով ոչնչացման եզրին է նաև Կարսի Դիգոր շրջանի 5 եկեղեցուց միակ կանգուն մնացածը՝ Սբ Սարգիս հայկական եկեղեցին: Մինչև այժմ կանգուն մնացած եկեղեցուց բացի շրջանում եղել են նաև Սբ Կարապետ, Սբ Աստվածածին, Սբ Գրիգոր և Սբ Ստեփանոս եկեղեցիները, որոնք այժմ այլևս գոյություն չունեն: Սբ Սարգիս եկեղեցում այժմ կենդանիներ են պահվում, եկեղեցու պատերը կիսաքանդ են, քարերը՝ տեղահան արված, իսկ որոշ մասեր փորել են գանձ որոնողները:

1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ը ավերակ են, 197-ը ամբողջովին նորոգման կարիք ունեն։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---