Թուրքիայում պայթյունից 3 զինվորական է զոհվել![]() 14 հոկտեմբերի 2016 - 15:23 AMT PanARMENIAN.Net - 3 զինծառայող է զոհվել Թուրքիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Բանակին պատկանող տրանսպորտային միջոցը պայթել է ճանապարհի եզրին տեղադրված ականից երկրի հարավ-արևելքում` Դիարբեքիրը Մարդինին կապող մայրուղում: Այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը ռազմական աղբյուրների վրա հղումով: Եվս մի քանի զինծառայող վիրավորվել է: Պայթյունի կազմակերպման մեջ իշխանությունները կասկածում են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին, հայտնում է Haqqin.az-ը: Թուրքական բանակի և ՔԱԿ գրոհայինների միջև վերսկսված հակամարտության հետևանքով վերջին տարում Թուրքիայի հարավ-արևելքում հարյուրավոր մարդիկ են զոհվել: Անկարան հրաժարվում է ցանկացած բանակցություններից ՔԱԿ հետ, քանի դեռ զինյալները վայր չեն դրել զենքը: ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |