ԵԽԽՎ-ում անջատել են հայաստանյան երկու պատվիրակի խոսափողը![]() 14 հոկտեմբերի 2016 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Եվրախորհրդի խորհրդարանական վերաժողովի նստաշրջանին տեղի է ունեցել սկանդալ ԵԽԽՎ-ում հայաստանյան, ադրբեջանական պատվիրակությունների ու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի մասնակցությամբ։ Մասնավորապես, երբ Ագրամունտն անջատել է ելույթ ունեցող Հայաստանի ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանի խոսափողը, վերջինս հայտարարել. «Ես ուզում եմ իմ մտքերն ու մտահոգությունները կիսել իմ գործընկերների հետ, ինչո՞ւ եք բերանս փակում»։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է Ստրասբուրգում գտնվող Նաիրա Կարապետյանը: Իսկ սկանդալի առիթը ՀՀ պատվիրակության անդամ Կարապետյանի ելույթն էր, որը վերաբերում էր Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, ով ներկայումս գտնվում է հետաքննության տակ` մեղադրվելով կաշառակերության ու փողերի լվացման մեջ: Նա մեղադրվում է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ-ում տապալելու գործում դերակատարություն ունենալու համար Ադրբեջանի կառավարությունից 2 միլիոն 390 հազար եվրոյի կաշառք ստանալու մեջ։ Լուկա Վոլոնտեի գործով Միլանի դատախազությունը հարուցել է քրեական գործ: Նաիրա Կարապետյանը, պատասխանելով ադրբեջանցի պատգամավոր Ռաֆիկ Հուսեյնովի` հայաստանյան «կրիմինալ իշխանությունների ու հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման կրիմինալ ընտրությունների մասին» մեղադրանքներին` ասել է, որ կրիմինալ իշխանությունը Ադրբեջանում է՝ իր բռնապետ նախագահով հանդերձ: Սակայն նիստը վարող Ագրամունտը գտել է, որ հայ պատվիրակն այս թեմայով չի խարող խոսել ու անջատել է նրա խոսափողը: Իսկ դրանից առաջ էլ նա անջատել էր ԵԵԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մյուս անդամի՝ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, ով տեղից հայտարարել է, որ նա ևս Ադրբեջանի լոբբիստն է, ինչպես Վոլոնտեն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |