Ադրբեջանցիների կեսից ավելին ցանկանում է պատերազմել Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Ներկայումս ընթանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների իմիտացիա: Այդ մասին Երեւանում` ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի կողմից կազմակերպված խորհրդաժողովում հայտարարել է Բաքվի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Արիֆ Յունուսովը: Նրա խոսքերով, Ադրբեջանն ու Հայաստանը ցանկանում են տապալել բանակցությունները: «Սակայն դա ձեռք չի տալիս ԱՄՆ-ին, ուստի եւ հենց իր շնորհիվ վերսկսվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցերը տարածաշրջան»,-նշել է նա: Յունուսովը նաեւ համարում է, որ «ադրբեջանական հանրության մեծամասնությունը կողմ է ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուն: «Հասարակական կարծիքի հարցումների տվյալներով, բնակչության 58-64 տոկոսը պատերազմ է ցանկանում, եւ դա հիմնականում երիտասարդ սերունդն է: Նրանք չեն տեսնում հարցի այլ լուծում»,-ընդգծել է նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---