24 մայիսի 2007 - 19:22 AMT
ԺՀՄԻԳ առաքելությունը հանձնարարականներ է մշակել Հայաստանում ընտրությունների բացթողումները շտկելու համար
Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆրլեցին: Դեսպան Ֆրլեցը ներկայացրեց առաքելության դիտարկումները խորհրդարանական ընտրությունների եւ հետընտրական գործընթացների վերաբերյալ: Նա ընդգծեց, որ դրանց ընթացքը վկայում է, որ Հայաստանը ընդհանուր առմամբ առաջընթաց է գրանցել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում: Առաքելությունը հանձնարարականներ է մշակել առկա բացթողումներն ու թերացումները շտկելու ուղղությամբ: Վարդան Օսկանյանը կարեւորեց ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների օբյեկտիվ գնահատականը եւ վստահություն հայտնեց, որ առաջիկա նախագահական ընտրությունները կհանդիսանան եւս մեկ կարեւոր քայլ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: