Քրդերը 7 գյուղ են ազատագրել Մոսուլի մատույցներում. Գրոհը շարունակվում է![]() 17 հոկտեմբերի 2016 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում, հայտնում է ՏԱՍՍ-ը Al Jazeera-ի վրա հղումով: Ըստ քրդական Firat-ի, «փեշմերգա» ջոկատները սկսել են գրոհը Խազար գյուղի կողմից, որը Մոսուլից 30 կմ հեռավորության վրա է: Օդից նրանց աջակցում են միջազգային կոալիցիայի ավիացիոն ուժերը: Մոսուլի գրոհն ընթանում է 3 ուղղությամբ: Այս փուլում գործողությանը մասնակցում է մոտ 4.000 «փեշմերգա»: Ըստ որոշ տվյալների, ընդհանուր առմամբ գործողությնաը մասնակցում է քրդական աշխարհազորի 15.000-18.000 մարտիկ: Մոսուլի դեմ ռազմական գործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան: Քաղաքը գրոհում են քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը «Իսլամական պետության» գրոհայինները Մոսուլը համարում են իրենց մայրաքաղաքը: Մոսուլում մոտ 1,3 մլն մարդ կա, ինչպես նաև մոտ 6.000 ահաբեկիչ: Կառավարական զորքերը գործնականում առանց դիմադրության հանձնել են քաղաքը ԻՊ կազմավորումներին 2014-ի հունիսի 10-ին: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |