Միխաիլ Սահակաշվիլի. Նրանց համար, ով ատում է հայերին, ես հայ կլինեմ

PanARMENIAN.Net - «Վրաստանը միշտ բազմազգ պետություն է եղել, այստեղ միշտ բնակվել են տարբեր ազգությունների մարդիկ, բայց միաժամանակ նրանք նաեւ վրացիներ են եղել, քանի որ ապրել եւ պայքարել են իրենց երկրի համար վրացիների պես»,-հայտարարել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին «Գլոբալիզացիան եւ քաղաքակրթությունների երկխոսությունը» թեմայով միջազգային սիմպոզիումի ժամանակ: Նա հիշեցրել է, որ ժամանակին որոշ քաղաքական գործիչներ ամբիոններից հայտարարություններ էին անում, թե իբր Միխաիլ Սահակաշվիլին եւ Զուրաբ Ժվանիան ծագումով հայեր են, թե հրեաներ են, ուստի եւ չեն կարող լինել իշխանության մեջ եւ երկիր ղեկավարել: «Ցանկանում եմ ասել, որ ես 100-տոկոսանոց վրացի եմ: Սակայն նրանց համար, ով ատում է հայերին, ես հայ կլինեմ: Նրանց համար, ով չի սիրում ադրբեջանցիներին, ես ադրբեջանցի կլինեմ: Հակասեմիտների համար ես հրեա կլինեմ»,-հայտարարել է Սահակաշվիլին: «Վերջերս ինձ հաղորդեցին, որ ինչ-որ մեկը սկսել է տարածել, թե ես ծագումով օս եմ: Եվ թեեւ ես վրացի եմ, օս լինելու դեմ էլ ոչինչ չունեմ»,-հավելել է Վրաստանի նախագահը, հաղորդում է «Նովի ռեգիոն»-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---