Թուրքական զինվորական խումբը տեսչական այց կկատարի ՀՀ ԵՍԶՈւ շրջանակում![]() 18 հոկտեմբերի 2016 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) մասին պայմանագրի շրջանակում հոկտեմբերի 17-ից 22-ը Թուրքիայից ժամանող մասնագիտական խմբի կողմից նախատեսվում է տեսչական այց իրականացնել Հայաստանում: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը սպառազինությունների վերահսկման իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթ է, որի նպատակը եվրոպական տարածաշրջանում սովորական սպառազինությունների հետ կապված մարտահրավերները ու մտահոգություն առաջացնող խնդիրները նվազագույնի հասցնելն է, անդամ պետությունների անվտանգության, վստահության ամրապնդումը և սպառազինությունների վերահսկման ոլորտում թափանցիկության ապահովումը, գրում է Ermenihaber.am-ը: Հայաստանն իր հերթին տեսչական այցեր է իրականացնում ԵՍԶՈՒ պայմանագրի անդամ պետություններում, այդ թվում`Թուրքիայում: Ընդհանուր առմամբ, 1993 թվականից սկսած Հայաստանը տեսչական այցեր է իրականացրել Հունաստանում, Թուրքիայում եւ այլ երկրներում, ինչպես նաեւ մասնակցել է Բուլղարիայում, Ուկրաինայում, Մեծ Բրիտանիայում, Մոլդովայում եւ այլ երկրներում իրականացված բազմազգ տեսչական ստուգումներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |