ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի փոխնախարարին. Կարևորվել են ռազմաքաղաքական շփումները![]() 18 հոկտեմբերի 2016 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությանն ու ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է ռազմաքաղաքական շփումները հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը: Իրանական կողմը Սարգսյանին է փոխանցել ԻԻՀ ՊՆ և ԶՈՒ աջակցման նախարար, բրիգագի գեներալ Հոսեյն Դեհղանի շնորհավորական նամակը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նույն օրը կայացել է նաև ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպում, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և համապատասխան ոլորտների մասնագետներ: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են թիկունքային, կրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության շարունակման և շփումների ընդլայնմանը վերաբերող հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |