ԻՊ-ն ավելի քան 30.000 օտարերկրացու է անդամագրել սոցցանցերում![]() 18 հոկտեմբերի 2016 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը համացանցի միջոցով իր շարքերն է ներգրավել ավելի քան 30.000 օտարերկրացու: Նման տվյալներ է բերել Իսպանիայի անվտանգության գծով պետքարտուղար Ֆրանսիսկո Մարտինեսը: «ԻՊ-ն կարողացել է ավելի քան 30.000 օտարերկրացու անդամագրել Սիրիայում և Իրաքում մարտական գործողությունների մասնակցելու համար»,-հայտարարել է Մարտինեսը իսպանական Լեոնում ` տեղեկատվական անվտանգության միջազգային հանդիպմանը, որը կազմակերպել էր Կիբերանվտանգության ազգային ինստիտուտը (INCIBE), հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա նաև հավելել է, որ ԻՊ-ն «հսկայական որակական և քանակական առաջընթաց է գրանցել կիբերահաբեկչության ոլորտում» և որ Իսպանիայի և Քաղաքացիական գվարդիայի գործողությունների մեծ մասը ահաբեկչության դեմ պայքարում «վերաբերում են համացանցում ահաբեկիչների քարոզչության, ծայրահեղականացման և ահաբեկչական կազմակերպություններին անդամագրելու դեմ պայքարին»: ԵՄ ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության հանձնակատար Ջուլիան Քինգն իր հերթին հայտարարել է, որ Մոսուլի գրավման հետևանքով Եվրոպայում ջիհադականներ կարող են հայտնվել, որոնք մեկնել էին ԵՄ-ից ծայրահեղական «Իսլամական պետության» շարքերում կռվելու նպատակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |