Փայլանը դատարան է դիմել՝ Էրդողանի կողմնակիցների կողմից հայերի հասցեին վիրավորանքի դեպքով![]() 18 հոկտեմբերի 2016 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ազգային ժողովում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ը ներկայացնող հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հոկտեմբերի 18-ին դատական հայց է ներկայացրել երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասնակցությամբ հայերի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու դեպքով: Այս մասին Փայլանը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: Թուրքիայի նախագահի՝ հոկտեմբերի 16-ին Տրապիզոնում հրավիրած հանրահավաքի ժամանակ մասնակիցները հայերին հասցեագրված վիրավորական կարգախոս են վանկարկել: «Հիշեք, թե ինչ էի ասում ձեզ: Մի օր պիտի մեռնենք չէ՞: Պիտի: Բայց մի մարդու պես մեռնել կա… (Մի բան կասեի, բայց դա չեմ ասի)… մեկ էլ կնոջ պես մեռնել»,- հայտարարել է Էրդողանը: Էրդողանի այս խոսքերն ուղեկցվել են հանրության «Հայ բիճերը մեզ չեն վախեցնի» վանկարկումներով: Ելույթի տեսագրության մեջ երևում է, որ Թուրքիայի նախագահը ոչ միայն չի փորձել դադարեցնել այս աղաղակները, այլև քթի տակ ծիծաղելով շարունակել է ելույթը: Դրանից հետո հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ հանրահավաքի ժամանակ հնչեցված այդ ռասիստական վանկարկումների համար հայց է ներկայացնելու դատարան: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |