ՀՀ ԱԳՆ. Ալիևը հրապակավ խոստովանել է, որ Բաքվին հորդորում են ճանաչել ԼՂ անկախությունը![]() 18 հոկտեմբերի 2016 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ: Այսպիսի հայտարարություն է արել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ ՌԻԱ Նովոստի գործակալության հետ հարցազրույցում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները: Ադրբեջանի նախագահը ՌԻԱ Նովոստի գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում: «Հենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ԼՂ ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդեն հրապակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-ասել է Տիգրան Բալայանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի բացառվում, որ ապագայում Ադրբեջանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին, սակայն, առայժմ երկիրն իրեն վստահ է զգում իր կարգավիճկում: «ԵՏՄ երկրների հետ մեր տնտեսական, նաև քաղաքական, գործակցության այսօրվա ձևաչափը բավականին ամուր է: Ինտեգրման ճանապարհով գնալու համար մոտիվացիա է հարկավոր: Այն կարող է լինել տնտեսական, սոցիալական, քաղաքական, ցանկացած այլ բնույթի: Այժմ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է Ադրբեջանի նախագահը: Ընթերցեք նաև. Շարմազանով. Ալիևն ուզի, թե չուզի, աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |