ԱՆ. Ինչպես խուսափել գրիպից և դրա բարդություններից![]() 18 հոկտեմբերի 2016 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում տիրող համաճարակային պատկերին: Նկատվում է սուր շնչառական վարակների բնականոն, օրինաչափ ընթացք: Հոկտեմբերի 3-9-ն արձանագրվել է սուր շնչառական վարակների 1873 դեպք, 2015-ին՝ 1846, 2014-ին 2105: Կատարված լաբորատոր հետազոտությունների համաձայն` այսօր հանրապետությունում շրջանառում են միայն շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: Գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել: Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է. - խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, - եթե հիվանդ եք, մնացե'ք տանը, - եթե հիվանդ եք, հրավիրե'ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ, - մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, - հագնվե´ք եղանակին համապատասխան, - պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, - օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, - հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, - հետևե´ք անձնական հիգիենային: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |