Փոխնախարար. Հայաստանը մեծ ներուժ ունի տեքստիլ արդյունաբերության զարգացման ոլորտում![]() 18 հոկտեմբերի 2016 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին «Երևան էքսպո» կենտրոնում իրականացվել է նոր նախագիծ` «Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրեր» («Light Industry International Trade Show: Congress, Exhibition, Fashion Days») խորագրով: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, այլ բարձրաստիճան հյուրեր և դիվանագիտական ներկայացուցիչներ: Բացման ելույթում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ընդգծել է Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտի զարգացման կարևորությունը: Վերջինս նշել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի տեքստիլ արդյունաբերության զարգացման ոլորտում` հաշվի առնելով խորհրդային տարիների կուտակած փորձն ու ներուժը, հետևաբար հավաքելով ոլորտի ներկայացուցիչներին և արտադրողներին հնարավորություն է տրվում գործընկերային կապերի հաստատման, ինչպես նաև հայկական արտադրանքի առաջխաղացման: Միջոցառման շրջանակներում անցկացվել են վարպետության դասեր ոլորտի ներկայացուցիչների, ուսանողների և շահագրգիռ կազմակերպությունների համար: Ելույթներով հանդես են եկել պրոֆեսոր Լիդիա Օռլովան Ռուսաստանից, ոճաբան, մարքեթինգի մասնագետ Լուսինե Այանյանը Էստոնիայից, Նուռը (Արման Դավթյան) և Լիլիթ Շահումյանը (By Lilit ապրանքանիշ) Հայաստանից: Ներկայացվել են նաև «Տերյան» մշակութային կենտրոնի դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Անցյալի ապագան», Toko’s- Paris ընկերության Nostalgie, դիզայներ Ելենա Պեմիրալի Fashionable fur kaleidoscope դիզայներական հավաքածուները: Միջոցառման հիմնական առանցքն արդյունաբերության ոլորտի ողջ արժեշղթայի ներկայացումն էր՝ թելից մինչև պատրաստի հագուստի արտադրություն, այդ թվում նաև կաշվե իրեր, գլխարկներ, զարդեր և աքսեսուարներ: Միջոցառումը նպատակաուղղված է խթանելու Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը, նախանշելու տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, բացահայտելու նոր շուկաներ մուտք գործելու առկա հնարավորությունները, ինչպես նաև ձևավորելու գործընկերային հարաբերություններ ու նպաստելու փորձի փոխանակմանը: Նախագծի համակազմակերպիչներն են՝ «Ատեքս» նորաձևության կենտրոնը, «Սիգնում» ընկերությունը և Ուրալի առևտրաարդյունաբերական պալատը։ Նախագծի իրականացմանն աջակցություն են ցուցաբերել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի թեթև արդունաբերության գործատուների միությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |