ՀՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ կան. Լարսը բաց է մարդատար մեքենաների համար

ՀՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ կան. Լարսը բաց է մարդատար մեքենաների համար

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում և Շինուհայր գյուղում կան տեղումներ ձյան տեսքով:

Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում ժամը 06.00-ց մինչև 20.00, իսկ բեռնատարների համար անցակետը փակ է, իրականացվում են մաքրման աշխատանքներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---