Դուդուկահարների ֆլեշմոբ-փառատոն է անցկացվել Գեղարքունիքում![]() 19 հոկտեմբերի 2016 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ-ն «Անկախության սերունդ» ծրագրի շրջանակներում Գավառում անցկացրել է դուդուկահարների ֆլեշմոբ-փառատոն: Երաժշտական միջոցառումը կազմակերպվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Երաժիշտ մասնագետները՝ դուդուկի մասնագիտացված դպրոցի, Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզի տարբեր քաղաքների և գյուղերի երաժշտական դպրոցներում նախապես իրականացրել են լսումներ։ Ընտրվել է 15 պատանի և երիտասարդ դուդուկահար, որոնք էլ հոկտեմբերի 17-ին իրենց կատարումներով հանդես են եկել փառատոն-ֆլեշմոբի ընթացքում։ «Անկախության սերունդ» ծրագիրը ներառում է մի շարք միջոցառումներ։ Դրանց թվում են՝ սեպտեմբերի 21-ին Գավառում անցկացված անկախության ֆլեշմոբը, հոկտեմբերի 7-ին կայացած անկախության քայլերթը։ Առաջիկայում տեղի են ունենալու ազգային պարի, հայրենասիրական երգի, դաշնակահարների, երգչախմբային, ստեղծագործողների փառատոներ, որոնք ընդգրկելու են Գեղարքունիքի մարզի շնորհալի երիտասարդներին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |