Բորդյուժա. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Երևանում չեն ընտրել Նազարբաևի բացակայության պատճառով![]() 19 հոկտեմբերի 2016 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հաստատել է, որ ՀԱՊԿ շրջանակում անցկացվելու է պաշտոնյաների ռոտացիա: Նա նշել է, որ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում այդ հարցը չի քննարկվել նախագահներից մեկի բացակայության պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը: «Փոխարինում պետք է կատարվի, քանի որ կա նախագահների որոշումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և բոլոր պաշտոնատար անձանց ռոտացիայի կարգ ներմուծելու մասին: Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց, այսինք տեղակալներին, վարչության պետերին, ռոտացիան վաղուց արդեն իրականացվում է, և, ի դեպ, շատ հաջող»,-ասել է Բորդյուժան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Ըստ նրա, այդ հարցի քննարկումը հետաձգվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հիվանդության պատճառով: «Քանի որ այդ հարցը պետք է լուծվի բոլոր նախագահների մասնակցությամբ, որոշվեց, որ անդամ երկրների նախագահները կհանդիպեն դեկտեմբերին, և այն ժամանակ արդեն, երբ ներկա կլինեն Հավաքական անվտանգության խորհրդի բոլոր անդամները, վերջնական որոշում կկայացվի»,-ասել է Բորդյուժան: Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով ՀՀ պետք է ժամաներ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:Սակայն նրա այցը չեղարկվեց հիվանդության պատճառով: Նա չի մասնակցել Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: «Նազարբաևը պլանային բուժում է անցնում մրսածության պատճառով, ընդհանուր առմամբ նրա առողջական վիճակը մտահոգություն չի առաջացնում»,-ասել էր նրա մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը: Ընթերցեք նաև. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա տարեվերջին Ռուսաստանում ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |