Լիբանանն ու ՀՀ-ն կարող են համատեղ ձեռնարկություններ ստեղծել![]() 19 հոկտեմբերի 2016 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: «Ես տեղյակ եմ, որ Հայաստանի և Լիբանանի միջև գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել են սերտ հարաբերություններ, Լիբանանի դեսպանատունը ձեռնարկում է մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններ, լիբանանցի գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումներ իրականացնելու գործում: Կցանկանայի շեշտել, որ մենք պատրաստ ենք լիբանանյան կողմի հետ համագործակցել տարբեր ուղղություններով և քննարկման առարկա դարձնել ներկայացվող առաջարկները», - նշել է նախարար Առաքելյանը: Որպես համագործակցության հնարավոր ուղղություն` նախարարն առաջարկել է ուսումնասիրել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը: Դեսպան Մաքարոնն իր հերթին համառոտ ներկայացրել է լիբանանյան գործարարների կատարած ներդրումները Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում` հատկապես կարևորելով «Գարդենիա Լեբանիզ Ֆարմս» ընկերության գործունեությունը, որի ջանքերով 2015 թվականի մայիսին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնվել են «պեկան» տեսակի ընկուզենու այգիներ: Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.։ 1994թ. հունիսից Լիբանանում գործում է Հայաստանի դեսպանությունը: «ՀՀ և ԼՀ գյուղատնտեսության նախարարությունների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը կնքվել է 2004-ին Երևանում: «Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական պալատի և Բեյրութի և Լեռնային Լիբանանի առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի միջև համագործակցութան մասին» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 2013-ին Երևանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |