Թուրքիան սպառնում է մինչև տարեվերջ խզել ԵՄ հետ ներգաղթյալների գծով համաձայնագիրը![]() 19 հոկտեմբերի 2016 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Հակաահաբեկչական օրենսդրությունը փոխելու պարտադրանքը Թուրքիայի համար մուտքի արտոնագրերի չեղարկման ռեզժիմ սահմանելուց առաջ, կարող է ստիպել Անկարային մինչև տարեվերջ հրաժարվել ԵՄ հետ միգրանտների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածություններից: Այդ մասին հայտարարել է ԵՄ գծով թուրք նախարար Օմեր Չելիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սկզբից ակնկալվում էր, որ Թուրքիան կարող է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ ստանալ ԵՄ հետ արդեն 2016-ի հոկտեմբերին: Սակայն երկրի օրենսդրության վերաբերյալ մի շարք տարաձայնությունների պատճառով, որոնք ի հայտ եկան երկրում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո, բանակցությունները դեռ հաջող ավարտ չունեցան: Մասնավորապես, Եվրամիությունը պնդում է, որ մի շարք փոփոխություններ կատարվեն Թուրքիայի հակաահաբեկչական օրենսդրության մեջ: «Ստիպել մեզ անել դա, անտեսելով հանգամանքները, նշանակում է արգելքներ դնել վիզաների ազատականացման համար: Ուստի մենք պարտադրված կլինենք ենթադրելու, որ ԵՄ երկրները չեն կատարում իրենց խոստումները»,-ասել է Օմեր Չելիքը Reuters գործակալությանը: Նա նաև նշել է, որ վիզայն ռեժիմի պահպանումը Թուրքիայի քաղաքացիների համար կարող է հանգեցնել միգրանտների գծով պայմանավորվածությունների խզման: Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան կխզի պայմանագիրը ԵՄ հետ, եթե մինչև տարեվերջ վիզային ռեժիմը չչեղարկվի: Ավելի վաղ ԵՄ գծով թուրք նախարար Օմեր Չելիքը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ստիպված կլինի բացատրություններ տալ եվրոպացիներին փախստականների նոր ալիքի վերաբերյալ, եթե միգրացիոն համաձայանգիրը Թուրքիայի և ԵՄ միջև չստորագրվի: ԵՄ անդամ երկրների ղեկավարները մարտի 18-ին համաձայնեցրին Թուրքիայի հետ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ ծրագիրը: Մայիսին Եվրահանձնաժողովն առաջարկեց հանել վիզային սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչև հունիսի վերջը կատարի ստանձնած պայմանները: Թուրքիայի նախագահն իր հերթին սպառանց ԵՄ-ին չեղարկել համաձայնագիրը, եթե Եվրամիությունը առանց վիզաների ռեժիմ չարտոնի Թուրքիայի քաղաքացիների համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |