ԶԼՄ-ներ. ՌԴ ՊՆ ստորաբաժանումների հաղորդակցության համար փակ համացանց է ստեղծվել![]() 19 հոկտեմբերի 2016 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում ՊՆ ստորաբաժանումների հաղորդակցության համար փակ ցանց է ստեղծվել, որը միացած չէ գլոբալ ինտերնետին, հայտնում է «Իզվեստիան» ՌԴ ՊՆ ներկայացուցչի վրա հղումով: Նշվում է, որ նոր ցանցի պաշտոնական անվանումն է «Տվյալների փոխանակման փակ սեգմենտ»: Այդ ցանցին միացած բոլոր համակարգիչները պաշտպանված են «չհավաստագրված ֆլեշ հիշողություններից և արտաքին կոշտ սկավառակներից»: «Ինտերնետի» ներսում արդեն գործում է էլեկտրոնային փոստի զինվորական տարբերակը: Նշվում է, որ այդ ցանցով թույլատրվում է գաղտնի տեղեկատվության փոխանակում, այդ թվում «հատուկ կարևորության» փաստաթղթերի փոխանցում: Հասանելիությունը սերվերեային տարածքներ խիստ սահմանափակված է, ասել է աղբյուրը: Ռազմական ցանցի ձևավորումն, ըստ աղբյուրի, ավարտվել է: Ըստ ՊՆ ներկայացուցչի, ռազմական համացանցի ենաթակառուցվածքները մասնակիորեն գործում են «Ռոստելեկոմից» վարձակալված ենթակառուցվածքներում, իսկ որոշ տեղերում` սեփական բազայի վրա, որը միացված չէ ինտերնետին: Ըստ նրա, յուրաքանչյուր զորամասում արդեն կան սերվերներ, որոնք ծածկագրում և փոխանցում են տեղեկատվությունը: Ռազմական համացանցում սեփական կայքերն ու դոմեններ կան, որոնց կարելի է միանալ միայն ԶՈւ բջջային օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների միջոցով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |