ԻՊ-ն մտադիր էր գրոհել Աթաթուրքի դամբարանն Անկարայում![]() 19 հոկտեմբերի 2016 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետությունը» գրոհ էր պատրաստում Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը և Անկարայում Թուրքիայի առաջին խորհրդարանի շենքը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն: Ավելի վաղ հոկտեմբերի 19-ին թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին հատուկ գործողության ընթացքում ԻՊ գրոհայինի ոչնչացման մասին, որը մտադիր էր գրոհել Աթաթուրքի դամբարանն ու առաջին խորհրդարանի շենքը Հանրապետության օրը, որը նշվում է հոկտեմբերի 29-ին: Ոստիկանության հետ բախման ընթացքում ենթադրյալ ահաբեկիչը չի ենթարկվել հանձնվելու պահանջին և սպանվել է: Նրա տանը քննիչները մեծաքանակ պայթուցիկ նյութեր են հայտնաբերել: Սոյլուն հայտարարել է լրագրողներին, որ հետախուզվել է Աթաթուրքի դամբարանն ու առաջին խորհրդարանի շենքը: Գործողությունը շարունակվում է»,-ասել է Սոյլուն լրագրողներին, գրում է ՌԻԱ Նովոստին: Նա հավելել է, որ Անկարայի քաղաքապետարանն ահաբեկչական գործողության կապակցությամբ արգելել է բոլոր զանգվածային միջոցառումները մինչև նոյեմբերի վերջը, այդ թվում հոկտեմբերի 29-ի միջոցառումները` նվիրված Հանրապետության օրվան, և նոյեմբերի 10 միջոցառումները, նվիրված Աթաթուրքի օրվան: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |