Սիրիան ՌԴ մաս է ճանաչել Ղրիմը![]() 19 հոկտեմբերի 2016 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Սիրիան ՌԴ մաս է ճանաչել Ղրիմը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Հադիա Աբասը: «…Մենք ճանաչում ենք, որ Ղրիմը Ռուսաստանի անբաժան մասն է»,-հայտարարել է Հադիա Աբասը` նշելով, որ Սիրիայի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական են ու հեռանկարային, իսկ հանրապետության իշխանությունները մտադիր են աշխատել դրանք բոլոր ոլորտներում զարգացնելու ուղղությամբ` քաղաքական, տնտեսական, սոցիալական և հյուպատոսային, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես նշել է Սիրիայի խորհրդարանի նախագահը, Ղրիմը ԽՍՀՄ մաս է եղել: «ԽՍՀՄ փլուզումից հետո տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում վերադարձել է ակունքներին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեում ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, ինչն ուղղակիորեն անդրադարձել է թերակղզու բնակիչների շահերի վրա»: «Նրանք որոշել են միանալ իրենց երկրին: Ահա թե ինչ է տեղի ունեցել»,-ասել է Աբասը: 2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |