Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես և նորաձևության օրեր՝ Երևանում![]() 19 հոկտեմբերի 2016 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին «Երևան էքսպո» կենտրոնում իրականացվեց նոր նախագիծ` «Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրեր» (Light Industry International Trade Show: Congress, Exhibition, Fashion Days) խորագրով: Համաժողովին ոլորտի խնդիրներն ու մարտահրավերը ներկայացրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Արդյունաբերության վարչության պետ Արմեն Եգանյանը, Ուրալի առևտրաարդյունաբերական պալատի ցուցահանդեսների և մարքեթինգի բաժնի ղեկավար Օքսանա Դուտովան, Հայաստանում UNIDO-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, Հայաստանի թեթև արդունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ընկերության տնօրեն Սուրեն Բեկիրսկին, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկը Գասպարյանը: Եգանյանի խոսքով, թեթև արդյունաբերության զարգացումը պետության համար ռազմավարական ուղղություն է՝ հաշվի առնելով արտահանման հնարավորությունները: Վերջինս միջոցառումը համարել է կայացած՝ կարևորելով նրա շարունակականությունը. «Կարևոր է նաև, որ Ուրալի առևտրարդյունաբերական պալատի հետ համագործակցությանը զուգահեռ համագործակցելու հնարավորություն լիներ տարածաշրջանային կառույցների հետ»: Ոլորտի զարգացման հեռանկարները քննարկվել են նաև ԵՏՄ շրջանակներում: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը հայտնել է, որ ԵՏՄ-ն նոր հնարավորություն է հայկական արտադրանքի իրացման համար, ուստի Ուրալի առևտրարդյունաբերական պալատի հետ այս համագործակցությունը, չնայած ռուսական շուկայի դժվարություններին, ճիշտ ուղղություն է: Սուրեն Բեկիրսկին իր ելույթում անդրադարձել է հայկական արտադրանքի առաջխաղացման խնդիրներին և այդ խնդիրները լուծելու հնարավորություններին: Հայաստանում UNIDO-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը համաժողովին ներկայացրել է իրենց ծրագրերը թեթև արդյունաբերության ոլորտում: Հայաստանում իրականացվող ծրագրերի հեռանկարների մասին խոսեց նաև UNIDO-ի միջազգային տեխնիկական փորձագետ Անիտա Տրավայինին: Համաժողովը նպատակաուղղված է խթանելու Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը, նախանշելու տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, բացահայտելու նոր շուկաներ մուտք գործելու առկա հնարավորությունները, ինչպես նաև ձևավորելու գործընկերային հարաբերություններ ու նպաստելու փորձի փոխանակմանը: Միջոցառման շրջանակներում ներկայացվեցվել են դիզայներ Սվետլանա Հակոբյանի «Throughout history into fashion» և դիզայներ Լիդիա Օռլովայի «Ոչ շատ սարսափելի հեքիաթ» («Не очень сташная сказка») հավաքածուները: Նախագծի համակազմակերպիչներն են՝ «Ատեքս» նորաձևության կենտրոնը, «Սիգնում» ընկերությունը և Ուրալի առևտրաարդյունաբերական պալատը։ Նախագծի իրականացմանն աջակցություն են ցուցաբերել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի թեթև արդունաբերության գործատուների միությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |