«Շիրակ կենտրոնը» դիմել է ՊԵԿ-ի նորանշանական նախագահին՝ հարկային բեռից ազատվելու ակնկալիքով![]() 19 հոկտեմբերի 2016 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հարկային բեռից ազատվելու ակնկալիքով Գյումրիի բարեգործական «Շիրակ կենտրոնը» հոկտեմբերի 19-ին դիմել է նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին: Դիմումում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն Հարությունյան. Լսելով Ձեր ելույթները՝ հույս ունենք, որ Դուք արդարացի մոտեցում կցուցաբերեք և ճանապարհներ կգտնեք մեր՝ «Շիրակ կենտրոն» կազմակերպությանը ազատելու, անօթևան և ծայրահեղ աղքատ ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով առաջացած հսկայածավալ հարկային բեռից: Նշենք, որ այս պահին մեր կողմից հայտարարված դրամահավաքի միջոցներով, 5 մլն դրամից ավելի հարկային բեռից, միայն 700.000 դրամն է հնարավոր եղել վճարել՝ որպես անշարժ գույքի օտարումից ստացված եկամտահարկ: Ուզում ենք նաև տեղեկացնել, որ Ձեր աջակցությամբ մեր կազմակերպությունից, մեր համոզմամբ, օրենքի բացի պատճառով առաջացած հարկային այս բեռը հանվելու դեպքում, հանգանակված գումարով ձեռք կբերենք ձմռան վառելափայտ ու կբաժանենք անօթևան ընտանիքներին»: Հոկտեմբերի 11-ին հայտնի է դարձել, որ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու ՏՀՏ-ից հայտնել են, որ անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով «Շիրակ կենտրոն» կազմակերպության նկատմամբ առաջացած ավելի քան հինգ մլն դրամի հարկ ու տուրքը վճարելու համար տրված ժամանակը սպառվել է: Հաշված օրերում այդ գումարը չվճարելու դեպքում բավականին լուրջ հետևանքներ կլինեն, ընդհուպ մինչև կազմակերպության ղեկավարի հանդեպ քրեական գործի հարուցումը, տեղեկացնում է կենտրոնը: Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրելու պատճառով առաջացած հարկային բեռը զիջելու մասին ՀՀ բարձրագույն իշխանություններին հղած խնդրանքներն ու դիմումները մերժվել են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |