Պուտինը, Մերկելն ու Օլանդը քննարկել են Սիրիան. Բանակցությունները կոշտ էին ու դժվար![]() 20 հոկտեմբերի 2016 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը քննարկել են իրավիճակը Սիրիայում: Հատուկ ուշադրությայն կենտրոնում Հալեպն էր: Բանակցությունները Բեռլինում մոտ 1,5 ժամ են տևել: Հանդիպումից հետո Մերկելն ասել է, որ բանակցությունները «կոշտ ու ծանր են ընթացել»: Ըստ նրա, խաղաղ սիրիացիներին ահաբեկիչներից զատելու համար Մոսկվան և Դամասկոսը պետք է դադարեցնեն ռմբակոծությունները: Մերկելը պահանջել է Մոսկվայից ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Ասադի վրա խաղաղ սիրիացիների անվտանգության ապահովման հարցում: Երեք ղեկավարները նաև քննարկել են «հումանիտար դադարը» Հալեպում, որը Մոսկվան ու Դամասկոսը մեկնարկելու են հոկտեմբերի 20-ին` դադարեցնելով ավիահարվածները: Պուտինը նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է երկարացնել հրադադարի ռեժիմը, եթե իրավիճակը Հալեպում դա թույլ տա: Պուտինն ասել է նաև, որ անհրաժեշտ է համարում քաղաքական գործընթացի ակտիվացումը կարգավորելու համար սիրիական հակամարտությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուս դիվանագետները պատրաստել են Սիրիայում ահաբեկիչների և ընդդիմության շուտափույթ զատման անհրաժեշտության մասին հայտարարության նախագիծը և ներկայացրել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկմանը: Հոկտեմբերի 21-ին նախատեսված է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նստաշրջանը` նվիրված Սիրիային: Հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10-ից դադարեցվել են ռուսական ավիացիայի և սիրիական օդուժի հարվածները Հալեպի շրջանում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Հումանիտար դադարը» կսկսի գործել սիրիական Հալեպում հոկտեմբերի 20-ի առավոտյան, հնարավորություն տալու համար դուրս գալ քաղաքից ինչպես գրոհայիններին, այնպես էլ խաղաղ բնակիչներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |