Իրաքի հատուկջոկատայինները միացել են Մոսուլի ազատագրման գործողությանը![]() 20 հոկտեմբերի 2016 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Իրաքի հատուկջոկատայինները միացել են Մոսուլի ազատագրման գործողությանը «Իսլամական պետության» գրոհայիններից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Գեներալ Մաան Աս Սաադին հայտարարել է, որ հոկտեմբերի 20-ին էլիտար հակաահաբեկչական ստորաբաժանումը միջազգային կոալիցիայի ավիահարվածների աջակցությամբ առաջ է անցել Բարթալա քաղաքում: Ինչպես ակնկալվում է, հատուկ նշանակության ուժերը պետք է զորքեր մտցնեն Մոսուլ և քաղաք մտնեն: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |