Փոխհրաձգություն Թուրքիայի հարավ-արևելքում. Զոհեր կան![]() 20 հոկտեմբերի 2016 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքական հարավարևելյան Հաքքյարի գավառում փոխհրաձգություն է տեղի ունեցել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների և զինվորականների միջև, հայտնել է «Թրենդ» գործակալությունը թուրքական Hurriyet-ի վրա հղումով: Ըստ թերթի, միջադեպի արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, 5-ը` վիրավորվել է: Փոխհրաձգության վայր են գործուղվել լրացուցիչ ուժեր: ՔԱԿ հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է արդեն մոտ 30 տարի, այն մոտ 40.000 մարդու կյանք է խլել: ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |