20 հոկտեմբերի 2016 - 17:30 AMT
Հայաստանում հնարավոր է ավտոմասերի արտադրություն կազմակերպվի

Կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գործադիրի հավանությանն է ներկայացրել ԱՊՀ մասնակից պետությունների՝ մեքենաշինության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:

Նրա խոսքով, համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ երկրներում մեքենաշինության զարգացումը, կոոպերացիայի ընդլայնումը ոլորտում: Համաձայնագիրը հնարավորություն կտա տեղական արտադրողներին ինտեգրվել մեքենաշինության գործընթացներին, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կես լուրջ-կես կատակ հարցրել է. «Հնարավո՞ր է՝ «Երազ» գործարանն էլ վերագործարկեք»:

Սուրեն Կարայանը պատասխանել է. «Երազ գործարանը չգիտեմ, բայց որոշակի կոմպլեկտավորող միջոցների արտադրանքների առաջարկություններ ստացել ենք»:

ՀՀ տնտեսության առկա կառուցվածքը, միջավայրը, զարգացման ստանդարտ մոտեցումների դեպքում, չի կարող ապահովել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են Հայաստանի մարտահրավերներին: Այս մասին հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում, ներկայացնելով նոր Կառավարության ծրագիրը, հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որանհրաժեշտ են խորությամբ վերլուծել, վերաիմաստավորել տնտեսական զարգաման մասին պատկերացումներն ու մոտեցումները՝ հատկապես պետական կառավարման, տնտեսական զարգացման ուղղություների, տնտեսության հաշվառման, վիճակագրական հիմքերի, տնտեսական ներուժի, մրցակցության, մրցունակության վերաբերալ:

Կարապետյանի ներկայացմամբ՝ երկրաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման նպատակով ՀՀ կառավարության ներքո ձևավորելու է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, նշված խնդիրների լուծմամբ զբաղվելու են Հայաստանի, սփյուռքի, արտերկրի առաջատար մասնագետներն ու փորձագետները: