ՄԽ համանախագահներն ամփոփել են այցը տարածաշրջան. Իրավիճակը «հարաբերականորեն հանգիստ» է![]() 26 հոկտեմբերի 2016 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հոկտեմբերի 23-25-ին այցելել են տարածաշրջան: Osce.org կայքը հաղորդում է, որ այցի շրջանակում համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Համանախագահների այցի նպատակն էր, ըստ աղբյուրի, քննարկել հակամարտության գոտում ապրիլյան աննախադեպ սրացման հետևանքով ստեղծված իրավիճակն ու հստակեցնել բանակցային գործընթացում ներգրավված կողմերի դիրքորոշումները: Հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են, որ իրավիճակը ներկայում կարելի է որակել որպես «հարաբերականորեն հանգիստ»: Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ հրադադարի ռեժիմի պահպանումը հիմնարար նախապայման է բանակցությունների շարունակման համար՝ հավելելով, որ ավելի վաղ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների ամբողջական իրագործումը շատ կարևոր է: Բացի այդ, համանախագահները քննարկել են ներկայիս աշխատանքային առաջարկները, որոնք ուղղված են երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, ապա նրանք ներկայացրել են իրենց տեսակետները բանակցային գործընթացն առաջ տանելու համար: ԵԱՀԿ կայքը հաղորդում է, որ համանախագահները մտադիր են ընթացիկ տարվա դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ քննարկելու երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպումն ամենակարճ ժամկետներում կազմակերպելու հարցը: Տարածաշրջան կատարած այցի ժամանակ համանախագահները հանդիպել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու կազմակերպության կատարած աշխատանքն անհայտ կորածների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցում: Հոկտեմբերի 21-ի երեկոյան համանախագահները ժամանել են Բաքու: Այնուհետև նրանք այցելել են Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |