26 հոկտեմբերի 2016 - 16:43 AMT
Բուքերի մրցանակը շնորհվել է ռասիզմի մասին վեպի հեղինակ Փոլ Բիթիին

Բրիտանական գրական հեղինակավոր Բուքերի մրցանակի (The Man Booker Prize) դափնեկիր է դարձել ամերիկացի գրող Փոլ Բիթին «Աճուրդը» վեպի համար:

Բիթիի հաղթանակի մասին է հայտարարել Քորնուոլի դքսուհի Կամիլլան հոկտեմբերի 25-ին Լոնդոնում կայացած արարողության ժամանակ, հայտնում է Lenta.ru-ն:

«Աճուրդը» դասվում է սոցիալական երգիծանքի ժանրին, որի հերոսը սևամորթ մի երիտասարդ է, որը փորձում է վերականգնել ստրկությունն ու ռասայական խտրականությունը Լոս Անջելեսի արվարձանում:

Պարգևավճարին, որը կազմում է 50.000 ֆունտ ստերլինգ, հավակնում էին նաև ամերիկուհի Օտեսսա Մոշֆեհը «Էյլին» վեպով, բրիտանուհի Դեբորա Լևին «Տաք կաթը» վեպով, նրա հայրենակից Գրեմ Մաքրաե Բուրնեն «Նրա նենգ պլանը» ստեղծագործությամբ, բրիտանականադական հեղինակ Դևիդ Շալայը «Ինչ է իրենից ներկայացնում մարդը» և կանադացի գրող Մադլեն Թիենը «Մի ասա, թե ոչինչ չունենք վեպով»:

Բուքերի մրցանակը սահմանվել է 1968-ին: 2014-ից մրցանակին կարող է հավակնել ցանկացած անգլալեզու գրող, որի գրքերը հրատարակվել են Միացյալ Թագավորությունում: Մինչ այդ մրցանակը հանձնվում էր միայն Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Բրիտանական Համագործակցության երկրների հեղինակներին: