Մեծ ութնյակի ԱԳՆ ղեկավարները հանդես են գալիս ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորման օգտին

PanARMENIAN.Net - Մեծ ութնյակի` G8 ԱԳՆ ղեկավարները ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանքտ Պետերբուրգում 2007 թվականի հունիսի 9-ին կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու մտադրությունը: Այդ մասին ասվում է Պոտսդամում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանն ընդունված հայտարարության մեջ: «Մենք կոչ ենք անում նրանց շուտափույթ պայմանավորվածության հասնել հիմնարար սկզբունքների շուրջ, ճանապարհ բացելու համար հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասվում է փաստաթղթում, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:



Ադրբեջանը կորցրել է Լեռնային Ղարաբաղի եւ մերձակա 7 շրջանների վերահսկողությունը 90-ականների սկզբին հայերի եւ ադրբեջանցիների միջեւ Ղարաբաղի պատկանելության շուրջ արյունահեղ հակամարտության արդյունքում: 1994 թվականի մայիսի 12-ից ի վեր հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցված են:



Հայաստանը պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի փաթեթային տարբերակով, իսկ Բաքուն ընդունելի է համարում հարցի փուլային լուծումը` սկզբից վերադարձնել Ադրբեջանին հայկական կողմի հսկողության տակ գտնվող տարածքները, վերադարձնել այնտեղ փախստականներին, այնուհետեւ բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ:



Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք բերվեց ԵԱՀԿ ՄԽ միջնորդների տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---