«Յուվենտուսը» կրկին հետաքրքրվում է Մխիթարյանով27 հոկտեմբերի 2016 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Թուրինի «Յուվենտուսը» հետևում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին, գրում է 360nobs.com-ը Tuttomercatoweb.com-ի վրա հղումով: «Յուվենտուսը» փորձել է ձեռք բերել ֆուտբոլիստին դեռ այն ժամանակ, երբ նա խաղում էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Հիմա իտալական ակումբը կրկին մտադիր է տրանսֆերային հարցում ուղարկել «կարմիր սատանաներին» 27-ամյա կիսապաշտպանի արժեքի մասին, որին չհաջովեց ամրագրվել նոր թիմում: «Յուվենտուսը» կարող է փորձել վարձակալել Մխիթարյանին: «Յունայթեդի» կազմում Մխիթարյանը մասնակցել է ընդամենը 5 խաղի` ընդհանուր առմամբ խաղալով միայն 104 րոպե: Վերջին անգամ նա դաշտ է դուրս եկել սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ պրեմիեր լիգայի խաղում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է լքել ակումբը 2017-ի հունվարին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Յուվենտուսը» վաղուց է ցանկանում իր շարքերում տեսնել Մխիթարյանին, որոշ տվյալների համաձայն, նա մոտ էր դրան 2015-ին: 2016-ի ամռանը «Յուվեն», ըստ ԶԼՄ-ների, առաջարկել է ֆուտբոլիստի համար £24 մլն (մոտ $35 մլն), սակայն Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» €42 միլիոնով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |