Ահաբեկիչները հակահարձակման են անցել Հալեպում. Կրակում են «Գրադ» կայանքներից27 հոկտեմբերի 2016 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Զինված կազմավորումները հակահարձակման են անցել Հալեպի հարավ-արևմուտքում և գրոհում են սիրիական բանակի և աշխարհազորի դիրքերը: Ահաբեկիչները կրակ են բացել «Գրադ» համազարկային հրթիռային համակարգերից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Գրոհայինները հրթիռակոծում են բանակի դիրքերը Բազո ռազմավարական բարձունքում, ՀՕՊ ստորաբաժանումներն ու բջջային կապի աշտարակները: Հրթիռակոծվում են նաև կամավորների և կառավարական զորքերի դիրքերը ուսումնարանների շրջանում և 1070 թաղամասում: Քաղաքում չի գործում բջջային կապն ու ինտերնետը: Հոկտեմբերի 23-ին կառավարական զորքերը հարձակման էին անցել Հալեպի հարավում եռօրյա հումանիտար դադարի ավարտից հետո, որի ընթացքում խաղաղ բնակիչներն ու զինյալները կարող էին հեռանալ քաղաքից: Ահաբեկիչները հրաժարվել են հեռանալ քաղաքից և սպառնալիքներով թույլ չեն տվել դա անել նաև խաղաղ բնակիչներին: 2011-ի մարտից շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով Սիրիայում ավելի քան 220.000 մարդ է զոհվել: Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Միլլերը՝ ապրիլի 5–ի հանդիպման մասին․ Չեմ հասկանում` ինչու դա կարող է հանգեցնել սրման կամ մտահոգել որևէ երկրի Նա նշել է, որ Բրյուսելի հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության հարցերի վրա ԱԳՆ. ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր կարող լինել Նա նշել է, որ բարձր մակարդակի հանդիպումը միտված է առկա հարաբերությունների զարգացմանը և խորացմանը ՀՀ ԱԺ պատվիրակությունը չի միացել ՀԱՊԿ ԽՎ-ի՝ «Կրոկուսում» ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը «Առաջարկ եղել է հայկական կողմին, մենք մերժել ենք»,- նշել է Ղուլյանը Ոստիկանության բաժին ներխուժելու փորձի համար 3 ձերբակալվածից 2-ը կալանավորվել է Ա.Մ.-ն շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում |