Գրոսմայստերներ Անդրիասյանն ու Ղարամյանը նվաճել են Corsican Circuit 2016-ի 2-րդ փուլի ուղեգրեր27 հոկտեմբերի 2016 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Բաստիայում անցկացվող Corsican Circuit 2016 մրցաշարի առաջին փուլն ավարտվել է: Հիմնական մրցաշարից նոկաուտ համակարգով անցկաղվող երկրորդ փուլի ուղեգրեր է նվաճել 12 շախմատիստ: Ուղեգրեր նվաճած շախմատիստների ցանկում են գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Ղարամյանը: Այստեղ նրանց միացան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Հոու Յիֆանը: Համաձայն վիճակահանության 1/8 եզրափակչում Զավեն Անդրիասյանի մրցակիցն է լինելու Վլադիմիր Օնիշչուկը, իսկ Տիգրան Ղարամյանն ուժերը կչափի Դանիելե Վոկատուրոյի հետ: 1/8 եզրափակչի պարտիաները մեկնարկել են հոկտեմբերի 27-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին: Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցան աշխարհի պատանեկան առաջնության 7-րդ տուրի պարտիաները: Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Հնդկաստանի ներկայացուցիչ Պրագնանանդհան, ով 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Մամիկոն Ղարիբյանը, ով վաստակել է 4.5 միավոր: Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Իլյա Մակովեևը: Մեր շախմատիստներից Արսեն Դավթյանն ու Դավիթ Գասպարյանը վաստակել են 4.5-ական միավոր: Մինչև 8 տարեկանների պայքարում Ռուսաստանի ներկայացուցիչ Սավվա Վետոխինը և Թուրքմենստանը ներկայացնող Կուրբանդուդիև Շագելդին վաստակել են 6.5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մեր ներկայացուցիչներից Նիկոլայ Հովյանը վաստակել է 4.5 միավոր: Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ռուսաստանը ներկայացնող Բիբիսարա Ասաուբաևան, ով 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Մեր մասնակիցներից Մարիամ Մկրտչյանը վաստակել է 5.5 միավոր և կիսում է 3-7-րդ հորիզոնականները: Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հունգարիայի ներկայացուցիչ Գաալ Ցզոկան, ով 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Սեդա Բադալյանը, ով վաստակել է 4.5 միավոր: Մինչև 8 տարեկան աղջիկների աղյուսակը միանձնյա գլխավորում է Աիշա Զակիրովան, ով 7 հնարավորից վաստակել է 7 միավոր: Մեր մասնակիցներից Էմմա Մխիթարյանը վաստակել է 3 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |