Նազարյանը չի բացառել՝ մինչև փետրվար գազի ու էլէներգիայի սակագները կարող են վերանայվել

Նազարյանը չի բացառել՝ մինչև փետրվար գազի ու էլէներգիայի սակագները կարող են վերանայվել

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը չի բացառում, որ սոցիալապես անապահով խավերի համար գազի սակագինը կարող է նվազել մինչև 2017-ի հունվարի 1-ը, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը՝ մինչև փետրվարի 1-ը:

«Դուք ծանոթ եք վարչապետի առաջարկին սոցիալապես անապահով խավերի և գյուղատնտեսության որոշ ոլորտների համար գազի և էլենտրաէներգիայի խթանող սակագներ սահմանելու վերաբերյալ: Դրանով պայմանավորված՝ մենք հիմա քննարկում ենք: Եվ եթե լինի այն ֆինանսավորման աղբյուրը, որը մեզ անհրաժեշտ է այս խնդիրները լուծելու համար, մենք կգնանք այդ ճանապարհով:

Համաձայն «էներգետիկայի մասին» օրենքի` մենք մեր ընդունած որոշումները կարող ենք վերանայել միայն 6 ամիս անցնելու դեպքում: Ես չեմ բացառում, որ մենք մինչև 2017 թվականի հունվարի 1-ը կվերանայենք գազի, իսկ մինչև փետրվարի 1-ը՝ էլեկտրաէներգիայի սակագները»,- ասել է նա, մեջբերում է Yerkir.am-ը:

Հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահն ու «Գազպրոմի» ղեկավարը քննարկել են գազի գնի իջեցումը սպառողներին հասանելի դարձնելու հարցը:

Հոկտեմբերի 17-ից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) սկսել է ուսումնասիրել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու հնարավորությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---