Քաղաքապետարան. Երևանում քանդված հին տպարանի տեղը բազմաֆունկցիոնալ շենք է լինելու![]() 28 հոկտեմբերի 2016 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Վարդանանց-Հանրապետության խաչմերուկում գտնվող նախկին 1-ին տպարանի շենքի Բ մասնաշենքը քանդվել է քաղաքապետարանի թույլտվությամբ: Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00 մերձակայքում քանդվել է Վարդանանց-Հանրապետության խաչմերուկում գտնվող նախկին 1-ին տպարանի շենքի Բ մասնաշենքը: Շինությունը քանդվել է պայթեցման եղանակով, ինչը քաղաքի կենտրոնում խոշոր փոշու ամպի պատճառ է դարձել: «Շենքի սեփականատերը քանդման թույլտվություն ստանալու համար դիմել է քաղաքապետարան և ստացել այն: Այդ շինության տեղը սեփականատերը կառուցելու է բազմաֆունկցիոնալ շենք», - PanARMENIAN.Net ին հայտնեց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Հարցին, թե ով է սեփականատերը, նա պատասխանեց, որ տեղյակ չէ: Գևորգյանը շեշտեց, որ քաղաքապետարանը տալիս է միայն շինությունների քանդման թույլտվություն, սակայն քանդման եղանակի սահմանման լիազորություն չունի, դա արդեն արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթն է: ԱԻՆ տեղեկատվության և հասակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանն, իր հերթին, հայտնեց, որ որ նախարարությունն իրավունք ունի ընկերություններին տրամադրել պայթեցման աշխատանքներ իրականացնելու լիցենզիա, սակայն կոնկրետ շենքի պայթեցման որոշում չի տալիս, նման գործառույթ չունի: «Տվյալ շենքի պայթեցման աշխատանքների գործընթացում ԱԻՆ գործառույթը հետևյալն էր՝ ապահովել աշխատանքների անվտանգությունը, ինչի համար էլ ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ աշխատանքների ընթացքում տեղում հերթապահություն է իրականացրել», - ասել է Գնդոյանը: Հայաստանի առաջին տպարանի շենքի Բ մասնաշենքը կառուցվել էր 1920-30-ական թվականներին: Ճարտարապետներն են Ալեքսանդր Թամանյանն ու Նիկոլայ Բաևը: Կարդացեք նաև՝ Պատմությունը՝ ուրբանիզացիայի մասնիկ. Ինչպես են աշխարհում նոր շունչ տալիս հնին ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |