Գործարար համաժողով՝ «Մոսկվայի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում![]() 29 հոկտեմբերի 2016 - 13:44 AMT PanARMENIAN.Net - «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրի շրջանակում կազմակերպվել է Մոսկվայի և Երևանի միջև գործարար համագործակցության համաժողով, որի ընթացքում առանձին անցկացվել են հանդիպում-քննարկումներ՝ «Ապագային ուղղված քաղաքներ» ներդրումային և զարգացման ծրագրերի, «Զբոսաշրջային ներուժ ու զարգացման հեռանկարներ», ինչպես նաև «Խելացի քաղաքի ինովացիոն նոր լուծումներ, քաղաքի կառավարում և բարեկարգում» թեմաների շուրջ: Համաժողովի բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը, Երևանի ավագանու անդամներ, Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը, Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարներ և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, գործարարներ: Կողմերը քննարկել են երկուստեք գործարար միջավայրի բարելավման, քաղաքային ծրագրերում ներդրումների ներգրավման և նշված ուղղություններով քաղաքների զարգացմանն ուղղված ծրագրերն ու առաջիկա անելիքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հոկտեմբերի 28- 29-ը Երևանում անցկացվում են «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումները, որոնք իրականացվելու են Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև ստորագրված 2013-2016թթ. համագործակցության ծրագրի շրջանակում: «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվել է նաև երկու մայրաքաղաքների միջև զբոսաշրջության զարգացմանն ուղղված կլոր սեղան: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչ Մեխակ Ապրեսյանը, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ինչպես նաև երևանյան զբոսաշրջային ինդուստրիայի ներկայացուցիչները: Կլոր սեղանի ընթացքում Մոսկվայի տուրիզմի և հյուրանոցային տնտեսության կոմիտեն և տուրիզմի վարչությունը ներկայացրել են Մոսկվա քաղաքի զբոսաշրջային հնարավորությունները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի մասնագետները, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով և ներկայացրել ժամանակակից Երևանի զբոսաշրջային հնարավորությունները, այդ թվում Հայաստանը որպես արդի ուղղություն ռուսական շուկայում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցության, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |