ԵԽ-ն հիշեցնում է Թուրքիային՝ մահապատժի կիրառումն անհամատեղելի է կազմակերպության հետ![]() 31 հոկտեմբերի 2016 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդում մտահոգված են Թուրքիայում մահապատժի հնարավոր սահմանման կապակցությամբ և կարծում են, որ մահապատժի կիրառումն անհամատեղելի է ԵՄ-ի հետ անդամակցությանը, հայտնում է Interfax-ը: «Մահապատժի ներդրումն անհամատեղելի է ԵԽ անդամակցության հետ։ Մենք անհանգստացած ենք տեղի ունեցածի պատճառով և պարզաբանումներ ենք պահանջում»,-Twitter-ում գրել է կազմակերպության մամլո-քարտուղար Դանիել Հոլթգենը։ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցն իր հերթին հայտարարել է, որ նման ծրագրերը կարող են փակել ԵՄ տանող դուռը։ «Մահապատիժը պատժի դաժան և անմարդկային ձև է, որը պետք է վերանա ամբողջ աշխարհում և այն հակասում է եվրոպական արժեքներին»,-հավելել է ավստրիացի դիվանագետը։ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի կառավարությունը պատրաստել է մահապատիժը վերականգնելու փաստաթուղթ, որը մոտակա ժամանակներս կփոխանցվի խորհրդարանին հաստատման համար։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |