ԱԻՆ ղեկավար. Հայաստանին 5.000 հակակարկտային կայան է պետք![]() 31 հոկտեմբերի 2016 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 5.000 հակակարկտային կայանի կարիք ունի: Այդ մասին հոկտեմբերի 31-ին ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը խորհրդարանական հանձնաժողովներում 2017-ի բյուջեի քննարկման շրջանակում: «Այժմ Հայաստանում 496 նման կայան կա, որոնք ծածկում են ՀՀ տարածքի 8,9%-ը: Անբավարար է նաև ռադիոլոկացիոն կայանների քանակը, որոնք ընդամենը երկուսն են»,-ասել է Երիցյանը: Ըստ նրա, Ռուսաստանն առաջիկայում երկու ռադիոլոկացիոն կայան կնվիրի Հայաստանին, որոնցից յուրաքանչյուրի արժեքը $1,5 մլն է: Մինչդեռ, որոշ փորձագետներ կարծում են, որ հակակարկտային կայաններն արդյունավետ չեն` առաջարկելով փոխարենն օգտագործել հակակարկտային ցանցեր: Ամեն տարի ՀՀ տնտեսությունը մեծ վնասներ է կրում բերքի կորուստից: Երիցյանը նշել է նաև, որ ՀՀ ԱԻՆ-ին $36 մլն է պետք հատուկ տեխնիկա գնելու համար, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: «Հայաստանում 190 բարձրադիր լեռնային համայնք կա, դեպի ուր տանող ճանապարհները վատ եղանակի դեպքում կարող են փակ մնալ 10-15 օր: Այդ պայմաններում օգնության կարիք ունեցող մարդկանց ձեռքերի վրա են տարհանում»,-ասել է Երիցյանը` նշելով, որ միջոցների մի մասը կհատկացվի համապատասխան տեխնիկա գնելու համար: 2017-ի բյուջեի նախագծով ԱԻՆ-ին 11,2 մլրդ դրամ կհատկացվի, որից 10 մլրդ կուղղվի աշխատավարձերի վճարմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |