ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ԲՈԼՈՐԻՑ ՇԱՏ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

PanARMENIAN.Net - 10 տարիների ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլորից շատ հնարավորություններ ունեցել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, սակայն չի կարգավորել այն: Այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի Ժողովրդական կոնգրեսի ղեկավար Իսա Ղամբարը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի ԶԼՄ-ները, քննադատելով Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարությունն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծել միայն Հեյդար Ալիեւը», Ղամբարը նշել է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չի կարելի կապել միայն մեկ մարդու կամքի հետ»: Նրա խոսքերով` պետության ղեկավարի կողմից նման կարգի հայտարարությունը, ամենաքիչը, զարմանք է հարուցում: «Եթե Հեյդար Ալիեւն իսկապես կարողանար լուծել խնդիրը, նա վաղուց կաներ այդ: Եվ եթե Լեռնային հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված, ապա դա խոսում է խնդիրը լուծելու պետության ղեկավարի անկարողության մասին»,- նշել է քաղաքական գործիչը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---